Վաղ առավոտյան փրկարարները վերսկսել են կամրջից ցած նետված քաղաքացու որոնողական աշխատանքները

Վաղ առավոտյան փրկարարները վերսկսել են կամրջից ցած նետված քաղաքացու որոնողական աշխատանքները

Ապրիլի 5-ին՝ ժամը 07։15-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել  են։

***

Ապրիլի 4-ին՝ ժամը 09։25-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։