Նպաստ ենք տալիս, որ երեխա պահեն, ոչ թե իրենց հաճույքների վրա ծախսեն․ Պապոյան

Երբ ՀՀ քաղաքացին ստանում է նպաստ, բայց այդ նպաստի գումարով խաղում է, բնականաբար, պիտի արգելենք նրան։ Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ այդ գումարը տրվում է, որ մարդն իր երեխաներին պահի, ոչ թե իր հաճույքների վրա ծախսի։

«Բայց միջազգային այլ կայքերում կարող է խաղալ այդ մարդը։ Կարող է փոխանցում անել, խաղա, պարտվի, հաղթի էլ, գուցե այդ գումարը չփոխանցվի էլ»,- նշեց նա։

Ըստ Պապոյանի՝ հնարավոր է գտնել մեխանիզմներ, որոնք կարելի է գործի դնել, որպեսզի մարդիկ չխաղան։

Նկատենք, որ շահումով խաղերն արգելելու համար IP հասցեներն են բլոքավորվում։

Մանրամասները՝ տեսանյութում։