Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու

Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու

Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու, քանի որ արդեն Ուզբեկստանն իր բարձր որակի ծիրանն առաջարկում է տարայավորված, բարձված վիճակում, մեր դրամով հաշված, 200 դրամով։ Այս մասին գրել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

"Ուզբեկստանը, կարելի է ասել, իր  գյուղմթերքներով գրավում է ամբողջ աշխարհը , օդային բեռնափոխադրումները գները պետությունն այնքան է սուբսիդավորել , որ ներկա պահին մեր կողմից արտահանվող բեռնատարների գնին հավասար գներ են։ 

Մեր օդային բեռնափոխադրման արժեքները 4 անգամ թանկ են ուզբեկականից։ Գյուղմթերքները սկսել են բրենդավորել նույնիսկ, հիմա Հարավային Կորեայում և Ճապոնիայում բավականին ճանաչում ունեն ու շատ թանկ են վաճառվում։ 

Մեզ մնում է էլի Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը շուրջպար բռնենք։ Հետ ենք մնում անդառնալի ձևով։ 

Քանի տարի Ուզբեկստանի փորձն եմ ուսումնասիրում , որ երբևէ նորմալ , մտահոգ կառավարություն լինի, գյուղնախարարություն բացի, այդ փորձը ուղարկեմ իրենց"։