Փարաքարի ղեկավար է ընտրվել

Փարաքարի ղեկավար է ընտրվել

Այսօր տեղի է ունեցել Փարաքարի ավագանու առաջին նիստը։

Քվեարկություն չի անցկացվել։ 

Օրենքի ուժով համայնքի ղեկավար է ընտրվել «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։

«Միասնություն» դաշինքը մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների կեսից ավելին՝ 57 տոկոսը։

Գրիգորյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին։