Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզում բախվել են էլեկտրական «Toyota»-ն ու «Opel»-ը. կա 4 վիրավոր

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի վարչական տարածում՝ «Օդեսսա» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են էլեկտրական «Toyota» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանտարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արև Փիլոյանն ու կրտսեր պարեկ Նիկոլայ Կաղյանը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղիղ ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Send