Սիրիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայում Հոմս-Համա մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով վեց մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել. հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:

Դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներ և ճանապարհային ոստիկանության պարեկները, ովքեր տուժածներին տեղափոխել են Համայի ազգային հիվանդանոց: Վթարի պատճառները պարզվում են։ 

Այս պահին այլ մանրամասներ չի հաղորդվում: