Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներ կաթվածահար են։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում և ճանապարհներ փակում։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր ակցիայի մասնակիցների մի մասին բերման են ենթարկել ոստիկանություն։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 10-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդ․ նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 70 մասնակից։
Նշենք, որ այս պահին էլ որոշ փողոցներ շարունակում են փակ մնալ։