Միրգ՝ որը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, բուժում ստամոքսի խնդիրները

Միրգ՝ որը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, բուժում ստամոքսի խնդիրները

Գուավան պատկանում է այն արևադարձային մրգերի շարքին, որոնք մեծ ազդեցություն են ունենում առողջության վրա: Գուավան հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև այլ սնուցիչներով: Գուավայի օգտակար հատկանիշները ներկայացրել է healthylifevision.com-ը:

Ամրապնդում է իմունիտետը

Իմունային համակարգը պայքարում է արտաքին թունավոր նյութերի և տարածվող հիվանդությունների դեմ: Այն բարելավել հնարավոր է գուավայի օգնությամբ, որը կապահովի վիտամին C-ի անհրաժեշտ քանակը:

Նվազեցնում է քաղցկեղի վտանգը

Այս միրգը լի է հակաօքսիդանտներով: Գուավան ունակ է չեզոքացնելու օրգանիզմի ազատ ռադիկալները, որոնք քաղցկեղ են առաջացնում:

Օգտակար է սրտի համար

Գուավայի տերևներում և գուավայի պարունակության մեջ առկա սնուցիչները պաշտպանում են սիրտը տրիգլիցերիդ կոչվող ճարպերի և խոլեստերինի բարձր մակարդակից արյան մեջ:

Արդյունավետ է շաքարախտի ժամանակ

Գուավայի հյութը բնական հիպոգլիկեմիկ նյութ է, որի համար էլ այն հիանալի է շաքարախտով հիվանդների համար: Այն կարող է օգնել ավելի լավ ընդունել մանրաթելերը և կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը: Օգտակար է գուավան ուտելը, ինչպես նաև տերևներից թեյ պատրաստելը:

Բարելավում է տեսողությունը

Տեսողությունը պաշտպանվում է գուավայում առկա A վիտամինի շնորհիվ: Այն պաշտպանում է ցանցաթաղանթի բջիջները վնասվելուց:

Լավ է մաշկի համար

Օգնում է վերացնել կնճիռները և երիտասարդացնել մաշկը:

Բուժում է ստամոքսի խնդիր

Այն օգնում է արագ կարգավորել լուծը, ինչպես նաև օգտակար է ջրազրկման ժամանակ: