Խաղաղ օվկիանոսում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Իվատե պրեֆեկտուրայի մոտ. հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։

Ցունամիի վտանգ չկա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են հինգ պրեֆեկտուրաներում, ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ, Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։  

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world