Ազարտով խաղերը լավ բան չեն, ի՞նչ եք անում սա ցույց տալու համար․ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Շատ կարևոր է ունենալ վիճակագրություն, թե որքանո՞վ են վերջին տարիներին եղած օրենսդրական փոփոխությունները նպաստում բուքմեյքերականներում խաղադրույքների աճին. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Նրա խոսքով՝ պետք է հետ գնալ, հասկանալ, թե ինչն է սխալ եղել, որ դա ուղղվի։ «Ազարտով խաղերը լավ բան չեն, հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչ եք անում սա ցույց տալու համար»,- հետաքրքրվեց Մինասյանը։