Ջեկի Չանը կմասնակցի Փարիզում կայանալիք պարալիմպիկ ջահի փոխանցումավազքին

Դերասան Ջեքի Չանը Փարիզում կմասնակցի Պարալիմպիկ խաղերի ջահի փոխանցմանը. հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով կազմկոմիտեին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա Փարիզ կժամանի չորեքշաբթի օրը, նույն օրը տեղի կունենա Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը։ Նա կրակը կտանի դերասաններ Էլզա Սիլբերշտեյնի և Ջարիի, ինչպես նաև պարուսույց Բենջամին Միլիպիդի հետ միասին:
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Փարիզում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։