Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կիևի երկնքում խոցել են սեփական Բայրաքթարը

Blog Image

Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք է խոցել Մայդան Նեզալեժնոստիի (Անկախության հրապարակ) վրա. հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ավելի ուշ ցանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է հրթիռը հարվածում դրոնին։ 

Սկզբում ուկրաինական լրատվամիջոցներն ու Telegram ալիքները պնդում էին, որ Կիևի հակաօդային պաշտպանությունը որսացել է ռուսական հարվածային անօդաչու թռչող սարք։ Տարբեր աղբյուրներ ենթադրել են, որ դա կարող է լինել Forpost, Corsair-4 կամ իրանական Mohajer-6 անօդաչու թռչող սարք: Սակայն ավելի ուշ ուկրաինացի զինվորականները խոստովանել են, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքը, պարզվել է, թուրքական Bayraktar TB2 է, որը գնել է Ուկրաինայի Զինված ուժերը։

Անօդաչու թռչող սարքը խոցելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Կիևի երկնքում անօդաչու թռչող սարքի անվերահսկելի մնալը կարող է հանգեցնել «անցանկալի հետևանքների», պարզաբանել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։  

Տեսանյութերը՝ այստեղ

Send