Շատերն են ցանկանում փչացնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները․ Զախարովա

Շատերն են ցանկանում փչացնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները․ Զախարովա

Շատերն են ցանկանում փչացնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները և շատ բան են արել դրանց վնասելու համար։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այդ փորձերն ապարդյուն լինեն։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հասցեին չափազանց վիրավորական հայտարարությունները և ապակառուցողական միջոցներն անդրադարձով հարվածում են Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

«Մենք մեր հարաբերությունները դուրս ենք բերում ցանկացած սուզումից, որին բազմիցս փորձել են բերել խելագար գլուխները, որոնք, ինձ թվում է, երբեմն կամ ոչնչի մասին չէին մտածում, կամ միայն փողի կամ սեփական ամբիցիաների մասին»,- ընդգծել է Զախարովան։