Նոր մանրամասներ՝ Ղրիմի պայթյունից․ ինչ է հայտնի (տեսանյութ)

Ղրիմի Կիրովսկի շրջանում առաջին հզոր պայթյունը որոտացել է առավոտյան չորսի սահմաններում։ Այնուհետև սկսվել են ավելի թույլերը։ Իշխանությունները ծրագրում են մարդկանց տարհանել չորս գյուղերից․ գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Երկաթուղային հաղորդակցությունը թերակղզում նորմալ է աշխատում, Ղրիմի կամուրջը արտակարգ ռեժիմով է աշխատում, ինչպես վերջին երկու օրերը։ Հաղորդվում է, որ կամրջի մոտ երթեւեկությունն ազատ է, Ղրիմից ու Կուբանից մեքենաների կուտակումներ չկան։
Ղրիմի Կիրովսկի շրջանում պայթյունի հետևանքով զոհեր չկան․ հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Տեսանյութն՝ այստեղ