Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով, ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։

Քազեմ Ջալալին ելույթ է ունեցել Աստրախանում Կասպյան ֆորումում և ասել, որ իրանական կողմը «շատ շահագրգռված է» Ռուսաստանի հետ աշխատելու հարցում։

Դեսպանը նաեւ հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալով։