Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները համաձայնագիր են ստորագրել սահմանների միացման կետի մասին

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները համաձայնագիր են ստորագրել սահմանների միացման կետի մասին

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները համաձայնագիր են ստորագրել երեք երկրների սահմանների միացման կետի մասին։

Ավելի վաղ Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ջափարովը ստորագրել էին արձանագրություն երկու պետությունների միջև սահմանային պայմանագրի վավերացման փաստաթղթերի փոխանակման մասին։

Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի Սուղդի մարզի վարչական կենտրոն Խուջանդում։