Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

Blog Image

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում համաշխարհային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը։

«Ես շատ ուրախ եմ Կազանում գտնվելու համար, որտեղ երեք շաբաթից կանցկացվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որտեղ Գուտերեշը նույնպես կմասնակցի որպես հրավիրված անձ»,- ասել է նա «Կազանի երկխոսություններ» նախագծի բացման ժամանակ։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Հիշեցնենք, որ Կազանում կայանալիք BRICS-ի (ԲՐԻԿՍ) գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով

Send