«Գոյություն չունեցող հոդված». Էդգար Ղազարյանին կանչել են ՔԿ

«Գոյություն չունեցող հոդված». Էդգար Ղազարյանին կանչել են ՔԿ

«Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանին այսօր հրավիրեն են ՔԿ։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Ղազարյանը։ 

Նա տեղեկացրեց, որ քննիչն իրեն զանգով է հրավիրել, և այս պահին ինքը գնում է Երևան քաղաքի քննչական վարչություն։ 

«Ինձ հրավիրել են՝ պայմանավորված մայիսի երեքի ակցիայի ժամանակ մեզ բերման ենթարկելու հետ։ Մենք «Ուսապարկերի ակցիա» էինք անցկացրել, որից հետո քրեական գործ էր հարուցվել։ Մեզ փորձում էին ծանր վիրավորանքի համար (137.1 հոդված, խմբ․) մեադրանք առաջադրել, սակայն ինձ մեղադրանք էլ չի առաջադրվել»,- ասաց նա։ 

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ին նոր Քրեական օրենսգրքով ծանր վիրավորանքի համար նախատեսված այդ հոդվածը վերացվել է։ 

«Անհասկանալի է, էլի։ Ես էլ պիտի գնամ հարցնեմ՝ եթե հոդվածը գոյություն չունի, ո՞րն է իմաստը ինձ կանչելու»,- նշեց նա։

Ավելին, Ղազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 3-ի ակցիային հաջորդած դեպքերից հետո ինքն է դիմել Հակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն, որ ոստիկաններին պատասխանատվության ենթարկեն՝ իրեն ապօրինի բերման ենթարկելու և ոչ պատշաճ նախաքննություն իրականացնելու համար։ 

«Հիմա գոյություն չունեցող հոդվածով ինձ հրավիրել են ՔԿ, գնամ, պարզ կլինի, թե ինչու»,- հավելեց նա։ 

Նարե Գնունի