Իրենց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ. Ալեքսանյան
Արդեն երկար ժամանակ խոսվում է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու շուրջ։ Հայաստանում մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» անվանումով ներկայացնելու դեմ։ Ասում են՝ առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն» ապազգային է։ Հայաստան անունը ապազգայի՞ն ա։ Իրենց պատկերացրած ազգայինը՝ ուղիղ հակասության մեջ է ՀՀ հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Իրենց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ, նրանց պետք է, որ ազգը լինի մի միավորի կազմում ու կապ չունի, թե որ միավորն ա, բայց կարևորը չլինի անկախ պետություն, քանի որ անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն»,- ասաց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում