Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով․ Ամենայն հայոց կաթողիկոս

Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով․ Ամենայն հայոց կաթողիկոս

«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունն օրերս այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, դրբեջանի վերջին ագրեսիային, փաստին, որ մինչ օրս Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ:

Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացրել է Ադրբեջանի կողմից գրավված տրածքներում հայկական հոգեւոր-մշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի, հուշարձանների յուրացման եւ ոչնչացման փաստերը:

Գարեգին Բ-ն նաեւ կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատել է, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։