ՀՀ բնակչության մեծամասնությունը հուշարձանների տեղը չգիտի. Նիկոլ Փաշինյան

Տուրիզմի ոլորտում ներդրումների առումով սա շատ կարևոր ուղղություն է: Նախ, մենք պետք է ամբողջական գույքագրենք, թե ինչ ունենք, որը պետք է վերականգնվի կամ պահպանվի: Այսօրվա կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Շատ տեղերում եղել եմ, տեսել եմ: Մենք պետք է այս ժառանգությունը իսկապես պահպանենք, նաև հանրահռչակենք, հասանելի և տեսանելի դարձնենք առաջին հերթին մեր երկրի քաղաքացիներին, որովհետև հուշարձաններ կան, պատմամշակութային ժառանգության շատ կարևոր կոթողներ: Համոզված եմ, եթե սոցիոլոգիական հարցում արվի, շատ դեպքերում ՀՀ բնակչության մեծամասնությունը կա՛մ դրանց մասին իմանալիս չի լինի, կա՛մ էլ ոչ մի անգամ այցելած չի լինի»,-նշեց Փաշինյանը: 

Նա խոսեց ներքին տուրիզմի զարգացման անհրաժեշտության, ինչպես նաև պատմության, պետականության և անկախության իմացությունը զարգացնելու մասին:


Մանրամասները՝ տեսանյութում: