Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ 6 փուլային մրցաշարերից հետո։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը 6 փուլերից մասնակցել է 5-ին, նվաճել է 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ հենացատկում։

Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն 17-ամյա Համլետ Մանուկյանը մասնակցել է 4 փուլի, նվաճել է 3 ոսկե մեդալ՝ նժույգ թափեր վարժությունում։