Մեծ Հաղթանակի մասին ԱՊՀ երկրների համատեղ սերիալ է նկարահանվում։
Այն կկոչվի «Իսկրա» («Կայծ»)։
Ութ մասից բաղկացած նախագիծը կպատմի զինվորների և հրամանատարների պատմությունները: Սյուժեն հիմնված կլինի իրական դիվիզիայի մարտական պատմության վրա, որում ուս-ուսի տված կռվել են Խորհրդային Միության տարբեր երկրների տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ:
Նախագիծը կքննարկվի նոյեմբերի 9-ին «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հայտարարել է Համագործակցության գործադիր կոմիտեն։
«Կինոն համընդհանուր լեզու է, որը կարող է միավորել ազգերին։ «Իսկրա» նոր սերիալը ոչ միայն լայնածավալ նախագիծ կլինի, այլև կարևոր ներդրում՝ համատեղ պատմական հիշողության և անժամանակ արժեքների՝ քաջության, հերոսության և հայրենիքին նվիրվածության պահպանման գործում։ Մեզ համար հատկապես նշանակալից է, որ սերիալը ստեղծվում է ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ՝ ընդգծելով մեր ընդհանուր մշակութային տարածքը և ժողովուրդների միջև կապը»,- հայտարարել էր «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Խանչալյանը։
