ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
![ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության](https://mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_675b3f403ad70.jpg)
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր