Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնավորները պետական միջոցների հաշվին մեկնել են Վրաստան

Blog Image

Հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Վրաստան է գործուղվել պատվիրակություն ՀՀ-ից։ Հատկանշական է, որ այցի ծախսերը կատարվել են 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

ՀՀ պատվիրակության կազմում ներառված են երեք հոգի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավարի օգնական Հ․ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Ն․Խաչատրյանը։

Սակայն, մինչև այժմ գործուղման մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Send