Nokia-ն 14 հազար աշխատատեղ է կրճատում

Ֆիննական հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Nokia ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է կրճատել մինչև 14 հազար աշխատակցի՝ շահութաբերության բարձրացման ծրագրի շրջանակներում։
Ընկերության ղեկավարությունը դա բացատրում է շուկայում ծախսերը նվազեցնելու և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Nokia-ն պարզաբանել է, որ կրճատումների մասշտաբները կախված կլինեն «վաճառքի շուկաներում պահանջարկի իրավիճակից», սակայն նշել է, որ իրենք չեն ակնկալում պահանջարկի արագ վերականգնում:
Nokia-ում ներկայումս աշխատում է 86 հազար մարդ։ Ընկերությունն ակնկալում է, որ այս քայլը կկրճատի անձնակազմի ծախսերը 10-15%-ով և կխնայեն առնվազն 400 միլիոն եվրո 2024 թվականին, իսկ 800 միլիոն եվրոյից մինչև 1,2 միլիարդ եվրո մինչև 2026 թվականի վերջը:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ վաճառքը տարեկան կտրվածքով կրճատվել է 20%-ով և կազմել 4,98 մլրդ եվրո:
Շահույթը նվազել է 69%-ով և կազմել 133 մլն եվրո, իսկ գործառնական մարժան՝ 8,3%-ից մինչև 4,8%: Ընկերությունն ակնկալում է, որ զուտ վաճառքը կկազմի 23,2–24,6 մլրդ եվրո և գործառնական մարժան՝ 11,5–13%։