Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են արել «95–ը 95–ի դիմաց» բանաձևով

Blog Image

Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի  կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինվորական, դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժեր են տեղափոխվել 95 ռազմագերի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Հաղորդվում է՝ բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։ 

Send