Մոսկվայում 11-ամյա տղայի դի են գտել

Մոսկվայում 11-ամյա տղայի դի են գտել. հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։
Երեխայի մարմինը հայտնաբերվել է Կաշիրսկոյե մայրուղու վրա՝ այգու տարածքում։ Նախնական տվյալներով՝ նա դանակի մի քանի վնասվածքներ է ստացել։
Դեռահասը երեկ երեկոյան դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Այսօր աշակերտի մայրը բողոք է ներկայացրել ոստիկանություն։
Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում են իրավապահները։