Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին․ «Իրավունք»

Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личнаян еприязнь» ի ցույց դնել:

Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի բացառվում, որ դա ինքնանպատակ չէ։

Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա Տիգրանի նախկին լինելու մասին, ու համոզում է, որ կառավարության թերացումները հատուկ նախկինների ցուցումների հետեւանք կարող են լինել՝ հասարակության դժգոհությունը գեներացնելու համար:

Նույն աղբյուրները նշում են, որ ի հեճուկս Արայիկ Հարությունյանի ջանքերի՝ Փաշինյանը շարունակում է վստահել փոխվարչապետին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում