ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթացի մասին

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջադիմել են, հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ քայլեր ենք կատարել ճիշտ ուղղությամբ։ Երեկ Լոնդոնում կայացած հանդիպումը հաջողված էր», - աստել է նա Վաշինգտոնում լրագրողներին։
«Կարելի է դրական լուծում գտնել», - հավելել է նա՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնում «շատ լավ հանդիպումներ» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։
Ռյուտտեն մանրամասնել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամն ու հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։