Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն․ վիրավոր կա

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն․ վիրավոր կա

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 38 երթուղին՝ Ծարավ Աղբյուր-Ջրաշեն: