Ո՞րն է Աջափնյակի թաղապետից ազատվելու պատճառը, և որտե՞ղ կնշանակվի նա

Այսօր տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը։ Պատճառների մասին չի նշվում։
Նկատենք, որ Կամսար Բաբինյանը խորը նախկինական է՝ Տարոն Մարգարյանի օրոք եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, բայց 2018 թվականի իշխանափոխությունից հետո կտրուկ հեղափոխվեց և անցավ ներկաների կողմը՝ թեև չդառնալով կուսակցական։
MediaHub-ի տեղեկություններով՝ Բաբինյանից ազատման պատճառը հենց դա է, որ նա ՔՊ-ական չէ, իրենց թիմակիցը չէ և շարունակում է դեռ պահպանել կապերը Մարգարյանի թիմի և նախկինների հետ։ Մեզ ասացին, որ Տիգրան Ավինյանը որոշել է բոլոր վարչական շրջաններում ազատվել ոչ ՔՊ-ական ղեկավարներից և նրանց փոխարեն կուսակցականների նշանակել, որ ավելի վստահելի լինեն։
Բայց Բաբինյանին էլ անգործ չեն թողնի։ Մեր տեղեկություններով՝ նրան կնշանակեն պոլիկլինիկայի տնօրեն։
Վահե Մակարյան