Խոշոր վթար՝ Արարատում, բախվել են «ԶԻԼ» ու «Գազել», վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: