ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. ովքե՞ր են նախաձեռնել

ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. ովքե՞ր են նախաձեռնել

Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը այս պահին ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

MediaHub-ի լրագրողը ԱԺ միջանցքում ականատես եղավ, թե ինչպես են նրանք շտապում Քոչարյանի աշխատասենյակ: Հովսեփ Խուրշուդյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Վերջինս MediaHub-ին հայտնեց, որ իրենք են նախաձեռնել նման հանդիպում.

«Խնդրել ենք հանդիպում ԱԺ հանձնաժողովում՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի շուրջ: Խնդրել ենք հանդիպում և ստացել ենք»,- ասաց նա՝ շտապելով Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ:

Մանրամասները կներկայացնենք հանդիպումից հետո:

Նշենք, սակայն, որ մեր տեղեկություններով հանդիպումը ոչ թե քաղաքացիական նախաձեռնությամբ է, ինչպես նշեց Արշակյանը, այլ հենց Անդրանիկ Քոչարյանն է նախաձեռնել:

Անի Գևորգյան