Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՖՈՏՈՇԱՐՔ

Անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում․ Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշակոթողը (ֆոտոշարք)

Blog Image

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։

 

 

Send