ԱՄՆ-ը մեղմացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ մանրամասներ

ԱՄՆ-ը մեղմացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400 համակարգերի գնումից հետո, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ուրբաթ օրը նա Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Մենք հանդիպեցինք և քննարկեցինք դա նախագահ Թրամփի և ԱՄՆ նոր դեսպան Թոմ Բարաքի հետ։ Կարծում եմ, որ մենք այժմ ավելի արագ կանցնենք այս գործընթացի միջով CAATSA-ի հետ: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար որևէ սահմանափակում կամ խոչընդոտ չի կարող լինել մեր՝ ՆԱՏՕ-ի երկու խոշորագույն անդամների միջև», - ասել է Էրդողանի Ալբանիայից վերադառնալուց հետո լրագրողներին։

2017-ին Թուրքիան պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400-ի խմբաքանակի մատակարարման համար, որը ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: ԱՄՆ-ը պահանջել էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չէր համաձայնել։