Հայկ Մարությանը քաղաքապետարանում է․ թեժ ելույթ է սպասվում

Հայկ Մարությանը քաղաքապետարանում է․ թեժ ելույթ է սպասվում

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այս պահին Երևանի քաղաքապետարանում է։

Նա այսօր ելույթ է ունենալու, և, ինչպես մեր աղբյուրներն են վստահեցնում՝ բավականին թեժ ելույթ է լինելու։

Նրա թիմակից Իզաբելլա Աբգարյանը MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց՝ նշելով, որ այո, Մարությանն արդեն քաղաքապետարանում է։

«Ելույթին է պատրաստվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, թեև Հայկ Մարությանի գլխավորած թիմը հայտնվեց ավագանիում, բայց նա այսօր առաջին անգամ է եկել քաղաքապետարան:

Լիաննա Թորոսյան