Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (08.02.2024)
1. 6 հազար 537 ընտրատեղամասերից 6 հազար 102-ից ստացված քվեարկության արդյունքների համաձայն Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նախօրեին կայացած նախագահական արտահերթ ընտրություններում նա ստացել է ձայների 92,5 տոկոսը, հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
2. Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային Բաղդադի արևելյան Հայ-Ուր շրջանում, ինչի հետևանքով սպանվել են աշխարհազորայինների հրամանատարները: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հարվածի հետևանքով սպանվել են Հեզբոլլահի հրամանատարներ Աբու Բաքիր աս-Սաադին և Արքան ալ-Օլայավին։
3. Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում եղանակային վատ պայմանների և վատ տեսանելիության պատճառով բախվել է մոտ 30 ավտոմեքենա: Մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:
4. Հայիթիում կատաղի ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են բանդաների, աղքատության և համընդհանուր ընտրությունների բացակայության դեմ։ Ամբողջ երկրում հազարավոր բնակիչներ դուրս են գալիս փողոցներ և պահանջում նախարար Արիել Հենրիի հրաժարականը։ Քաղաքական գործիչն իր պաշտոնը պետք է թողներ փետրվարի 7-ին։ Այնուամենայնիվ, Անրին որոշեց մնալ երկրի ղեկավարի պաշտոնում:
5. Հինգշաբթի առավոտյան Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբխի նոր ժայթքում է սկսվել: