Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բորիս Ջոնսոնը վիրահատության է ենթարկվել

Blog Image

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը «սովորական» վիրահատության է ենթարկվել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում. հաղորդում է CNN-ը։ Անհրաժեշտության դեպքում «կարևոր որոշումները» ժամանակավորապես կկայացնի Ջոնսոնի տեղակալը։

Բորիս Ջոնսոնի խոսնակը հայտնել է, որ վարչապետը սինուսի «փոքր» վիրահատություն է տարել, որից հետո վերադարձել է Դաունինգ Սթրիթ՝ ապաքինվելու:

Ջոնսոնին վիրահատության ժամանակ ընդհանուր անզգայացման են ենթարկել. նրան փոխարինում է փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։

Վարչապետն ակնկալում է նախագահել երեքշաբթի օրվա կաբինետի նիստը, բայց նրա վերադարձն աշխատանքի կախված կլինի նրանից, թե ինչպես է նա իրեն զգում, հավելել է խոսնակը։

Վիրահատությունը նախապես պլանավորված է եղել։

Send