Երևանում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել են Piloyan համարանիշներով BMW-ն, Opel-ն ու Hayasa մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել են Piloyan համարանիշներով BMW-ն, Opel-ն ու Hayasa մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր`դեկտեմբերի 4-ին, մոպեդի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Կասյան փողոցում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել են BMW մակնիշի Piloyan համարանիշի ավտոմեքենան, Opel-ը և Hayasa մակնիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, մեղավորը եղել է մոպեդավարը, ով նախ բախվել է Opel-ին, ապա BMW-ին և կողաշրջվել։

BMW-ի և Opel-ի վարորդները տեղում  ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։