Սերբիան ու Հունգարիան շարժվում են պաշտպանական դաշինք ստեղծելու ուղղությամբ

Սերբիան և Հունգարիան հստակեցրել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում 2025 թվականին և կանցկացնեն առավելագույն թվով համատեղ միջոցառումներ, որոնք կմոտեցնեն պաշտոնական Բելգրադի և Բուդապեշտի միջև ապագա ռազմական դաշինքի ստեղծումը, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Շալայ-Բոբրովնիչկին երեքշաբթի ժամանել է Սերբիա, որտեղ նրան Բելգրադի մոտ Բատայնիցա ռազմական օդանավակայանում հանդիսավոր դիմավորել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը։ Հունգարիայի պաշտպանության նախարարության ղեկավարին այնուհետեւ ընդունել է Սերբիայի նախագահը։
Վուչիչի ներկայությամբ Շալայ-Բոբրովնիչկին և Գաշիչը ստորագրել են 2025 թվականին երկկողմ ռազմական համագործակցության պլանը, Սերբիայի և Հունգարիայի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության իրականացման փաստաթուղթը։