Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անկարան չի հետաձգի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում

Blog Image

«Անկարան չի խուսափի կամ հետաձգի ծրագրված ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ՝ կոչ անելով Թուրքիային դուրս բերել զորքերը տարածքից:

«Երկկողմ հանդիպումներում, որ մենք ունեցել ենք Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, նման բան  տեղի չի ունեցել, և ինչպես մեր նախագահն է ասել՝ այդ մասին խոսակցություններ լինել չեն կարող. բացառվում է, որ համաձայնենք դրան, լսենք նման բան: Ինչպես ավելի վաղ ասել էի. մենք մեր նախագահի ղեկավարությամբ արել ենք այն ամենը, ինչ պետք է արվի մեր երկրի, մեր հողերի անվտանգությունն ապահովելու համար, և մենք վճռական ենք դա անել ապագայում։ Փառք Աստծո, մենք ի վիճակի ենք դրան»,- ասել է Աքարը՝ պատասխանելով այն հարցին, թե Թուրքիան Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խորհուրդ է ստացել խուսափել կամ հետաձգել ծրագրված ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում։

Send