Թուրքիայում այրվում է օծանելիքի գործարան

Թուրքիայում այրվում է օծանելիքի գործարան

Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի Չերքեզքյոյ շրջանում օծանելիքի գործարանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, հրդեհը սկսվել է գործարանի պահեստային հատվածում։ Կրակը պատել է պահեստի մեծ մասը։

Հրդեհի և պայթյունների հետևանքով պահեստի որոշ պատեր փլուզվել են, օծանելիքի սրվակները դուրս են նետվել։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ և բժշկական խմբեր։

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world