Wildberries շուկայի պահեստում բռնկված հրդեհի ժամանակ փլուզում է տեղի ունեցել 40 հազար քառակուսի մետր տարածքում

Սանկտ Պետերբուրգի Wildberries շուկայի պահեստում բռնկված հրդեհի ժամանակ փլուզում է տեղի ունեցել 40 հազար քառակուսի մետր տարածքում։ Ավերածությունների մասշտաբների մասին տեղեկությունը հայտնել է РИА Новости-ն։
Շուշարի բնակավայրում տեղակայված պահեստում բռնկված խոշոր հրդեհի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան։ Հրդեհը Մոսկովսկոյե մայրուղու 153-ում է եղել։ Հրդեհը գնահատվել է բարդության չորրորդ աստիճանի։ Այն սկսել է Երևանի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 9:00-ին և տեղայնացվել 70 հազար քառակուսի մետր տարածքի վրա: