Հայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ լավ, հանգամանալի զրույց է եղել․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ լավ, հանգամանալի զրույց է եղել․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը շատ ակտիվ դեր է խաղում ԵԱՏՄ-ում, Փաշինյանի հետ լավ, հանգամանալի զրույց է եղել ապագայի պլանների մասին։ Հայաստանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի մանրամասները, անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցության, փոխադարձ առևտրի, ավիացիայի, զբոսաշրջության և հումանիտար ոլորտի խնդիրներին։

Երկու երկրների հարաբերություններում լարվածության մասին Օվերչուկն ասել է, որ «անհրաժեշտ է տարբերակել այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների և տեղեկատվական օրակարգում»։