Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 12:09-ին: Այրվել են մոտ 200 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ):