Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի այսպես կոչված «Թեփեբաշի» թաղամասի վերաբերյալ
Ադրբեջանական իշխանությունները ստեղծել են Երեւանի՝ «Թեփեբաշի» թաղամասի ադրբեջանական հուշարձանների բազա։
Այս մասին երեքշաբթի հայտարարվել է «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը՝ ադրբեջանական վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգությունը Իրեվան քաղաքում. Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի քանդումն ու ոչնչացումը» հետազոտության շնորհանդեսի ժամանակ,հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ թաղամասը ադրբեջանական կողմը նշում է, որ եղել է ադրբեջանցիներով բնակեցված։ Նշենք, որ բազայի ստեղծումը իրականացրել է Սաբուխի Գուսեյնովը, ով հեղինակել է «Թեփեբաշի» թաղամասի մասին մենագրություն։
Մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում, այդ թվում՝ այսպես կոչված «Թեփեբաշի» թաղամասում «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ: