Ադրբեջանը մեզ հաղորդագրություն է ուղարկել, որ ռազմական հարձակման մտադրություն չունի․ Իրանի ԱԳՆ

Ադրբեջանը մեզ հաղորդագրություն է ուղարկել, որ ռազմական հարձակման մտադրություն չունի․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ Հարավային Կովկասում լարվածության առնչությամբ նշել է.

«Հայաստանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման կապակցությամբ, սակայն Ադրբեջանի պաշտոնյաները մեզ հաղորդագրություն են ուղարկել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, իսկ Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր սահմանների անվտանգությունը։

«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն սահմանված սահմանների ցանկացած փոփոխության: Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար: Մի սատարեք որևէ գործողության, որը կարող է ստվեր գցել այս սկզբունքների վրա»,- ասել է Քանանին։