Էրդողանը կրկին սպառնացել է

Էրդողանը կրկին սպառնացել է

Հունաստանը գործիք է հակաթուրքական շրջանակների ձեռքում. Աթենքում կա՛մ դա չեն գիտակցում, կա՛մ պատրաստ են նման երկրորդական դերի. այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Թուրք նախագահի խոսքով՝ նման գործողությունները Հունաստանին ոչ մի դրական բան չեն բերի. գրում է Anadolu գործակալությունը։

Մինչդեռ ekathimerini.com կայքը գրում է, որ Էրդողանն իր խոսքում նաև ասել է, որ Հունաստանն աջակցում է Թուրքիայի դեմ ուղղված միջազգային արշավին։

«Մենք հստակ ուղերձ ենք հղել բոլորին, ովքեր մտահոգված են Էգեյան ծովի զարգացումներով: Մենք տեսել ենք, թե ինչպես են խաղում մեր երկրի հաշվին։ Նրանք թույլ են տալիս Հունաստանին իրեն պահել երես առած երեխայի պես, ինչպես դա արել են անցյալում», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանը մեծ գին կվճարի նույն սխալը թույլ տալու համար։