Նշվել է իրանական նավահանգստում մաhացու պայթյունի պատճառը

Նշվել է իրանական նավահանգստում մաhացու պայթյունի պատճառը

Իրանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջա նավահանգստում մահացու պայթյունի պատճառը անփութությունն է եղել։

Նշվում է, որ միջադեպի մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում։ Շաբաթ օրվա պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան, որոնց թիվն աճում է։ 

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է 46 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1200-ը։